Albert House հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակի և Զորավար Անդրանիկ մետրո կայարանի հարևանությամբ: Մենք մեր հյուրերին առաջարկում ենք լուսավոր ու պայծառ սենյակներ, որոնցից յուրաքանչյուրում առկա է LCD հեռուստացույց, օդակարգավորման համակարգ և չհրկիզվող պահարան: Հյուրանոցային բացօթյա հարթակն ու ռեստորանը մեր հյուրերի ժամանցը կդարձնեն էլ ավելի հետաքրքիր: Այնտեղ նրանք կարող են համտեսել հայկական խոհանոցին պատկանող տարատեսակ համեղ ուտեստներ: Բացի այդ, Albert House-ն իր հյուրերին առաջարկում է ԱՆՎՃԱՐ նախաճաշ`ամենօրյա փոփոխվող տեսականիով: