Մեր մասին
Մի քանի խոսք

Albert House հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակի և Զորավար Անդրանիկ մետրո կայարանի հարևանությամբ: Հյուրանոցին կից գտնվում է քաղաքի ամենամեծ գյուղատնտեսական շուկաներից մեկը և <<Տաշիր>> առևտրի կենտրոնը: Albert House-ը հրաշալի և հարմարավետ վայր է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ` գործուղմամբ Հայաստան ժամանած անձանց համար:
Հյուրանոցի ջեռուցման համակարգը կենտրոնական է : Մենք մեր հյուրերին առաջարկում ենք լուսավոր ու պայծառ սենյակներ, որոնցից յուրաքանչյուրում առկա է LCD հեռուստացույց, օդակարգավորման համակարգ և չհրկիզվող պահարան: Մենք առաջարկում ենք մի շարք ծառայություններ, որոնցից են` 24 ժամյա ընդունարանը, լվացքատան ծառայություններն ու ուղեբեռի պահպանումը և ԱՆՎՃԱՐ ավտոկայանատեղին: Մեր հյուրերը նախապես պատվերով կարող են օգտվել նաև վարսահարդարման և մերսման ծառայություններից: ԱՆՎՃԱՐ WI-FI ինտերնետային ծառայությունը գործում է հյուրանոցի բոլոր տարածքներում:
Հյուրանոցային բացօթյա հարթակն ու ռեստորանը մեր հյուրերի ժամանցը կդարձնեն էլ ավելի հետաքրքիր: Այնտեղ նրանք կարող են համտեսել հայկական խոհանոցին պատկանող տարատեսակ համեղ ուտեստներ: Բացի այդ, Albert House-ն իր հյուրերին առաջարկում է ԱՆՎՃԱՐ նախաճաշ`ամենօրյա փոփոխվող տեսականիով:
Մենք անում ենք ամեն բան մեր հյուրերի այցը առավելագույնս բազմաբովանդակ դարձնելու համար: Այդ իսկ պատճառով մենք կազմակերպում ենք Հայաստանյան շրջագայություններ : Հատկապես ձմռան ամիսներին, երբ դահուկներն անփոխարինելի նախասիրությունն են բազմաթիվ այցելուների , մենք առաջարկում տեղափոխություններ` հյուրանոցից դեպի դահուկային հանգստի գոտիներ:
Հյուրանոցի աշխատակազմը խոսում է և’ անգլերեն, և’ ռուսերեն:
Մենք վստահ են, որ Albert House-ում իշխող ջերմ մթնոլորտն ու սիրալիր մոտեցումը Ձեր հանգիստը կդարձնեն առավել հաճելի: